Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:33

Վերջին 4 տարիներին ԼՂ հաշվառում ունեցող ավելի քան 21 000 քաղաքացի հեռացել է Հայաստանից․ ԱԱԾ

Վերջին 4 տարիներին ԼՂ հաշվառում ունեցող ավելի քան 21 000 քաղաքացի հեռացել է Հայաստանից․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցման ի պատասխան հայտնել է 2020-2024 թվականներին Հայաստանից հեռացած արցախցիների թիվը, ովքեր հաշվառում են ունեցել Արցախում։ ԱԱԾ տվյալները փաստում են, որ վերջին 4 տարիներին Հայաստանից հեռացել ու ՀՀ այլևս չի վերադարձել Արցախում հաշվառում ունեցող ավելի քան 21,000 քաղաքացի։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է ԼՂ հաշվառում ունեցող 46,045 անձ, նրանցից վերադարձել է  24,567-ը, չի վերադարձել 21,478-ը»,- հայտնել են ԱԱԾ-ից։

ԱԱԾ տվյալներով՝ ԼՂ-ում հաշվառում ունեցող քաղաքացիներն ավելի հաճախ մեկնել են 5 երկիր, որոնց թվում են ՌԴ-ն, Վրաստանը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները` ըստ նվազման։

Մայիսի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափել էր պատասխանել Հայաստանը լքած արցախցի տեղահանվածների թվի վերաբերյալ  Armenia Today-ի թղթակցի հարցին։ Փաշինյանն ուռճացված էր անվանել «Ժողովուրդ» օրաթերթի այն տեղեկությունը, թե ԼՂ շուրջ 16 հազար բռնի տեղահանված լքել է Հայաստանը։

2024 թվականի հունվարին արցախցիների շրջանում անցկացված հարցման մասնակիցներն Armenia Today-ին ասել էին, որ ստիպված են մտածել արտերկրում աշխատելու մասին, քանի որ իրենց առաջարկվող աշխատավարձը, օրինակ՝ որպես դպրոցի ուսուցիչ, թույլ չի տալիս հոգալ բնակարանի վարձակալության և երեխաների խնամքի ծախսերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+