Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:44

Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. Ալինա Նիկողոսյան

Հայաստանում օրերս մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանի՝ թոքաբորբ ունենալ-չունենալու փաստը դեռ պետք է հաստատի դիահերձարանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ միաժամանակ պետք է անձնական ու բժշկական գաղտնիքը պաշտպանվի:

Ալինա Նիկողոսյանը նշեց, որ երգչուհու քույրը վատառողջ է, նախարարության մասնագետները կապ են հաստատել նրա հետ:

«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ: Կինը ապրել է տանը միայնակ: Չգիտեմ՝ ունեցել է թոքաբորբ, թե ոչ, դա պետք է հաստատի դիահերձարանը»,-ասաց Նիկողոսյանը:

Խոսնակը նաև հայտնեց, որ շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն առաջարկել, որ հոսպիտալացվի, որպեսզի հետո անցնի թեստավորում, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից և ասել, որ առավոտյան կդիմի հիվանդանոց: Առավոտյան արդեն մահը վրա է հասել:

Նիկողոսյանը տեղեկացրեց, որ այժմ երգչուհու շփման շրջանակը պարզվում է:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին հիսուն տարեկանում մահացել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նրա գործընկերները հայտնել են, որ Սարդարյանը մահացել է թոքաբորբից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+