Կորոնավիրուսի թեստավորման քանակի ավելացումը շատ կարևոր է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ դա ճիշտ մոտեցում է և իրենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, այլ հակառակը՝ հավելելով, որ իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է։
«Կա երկու ծայրահեղություն, որից մեկը խուճապն է՝ այս գործընթացի հետ կապված։ Դա անթույլատրելի է, և կարիքը չկա։ Երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է՝ համաճարակի տարածման հետ կապված»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երկրում տիրում է համատարած հանդարտություն, ինչը լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, բայց համաճարակային առումով խնդիր է։
«Այս հանգստությունն է, որ ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ՝ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս խնդրին»,- կոչով քաղաքացիներին դիմեց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







