Մասնագետները ախտահանել են հայ-վրացական սահմանին գտնվող Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքը։
Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ աղբյուրի՝ ախտահանման աշխատանքներն իրականացվել են այն տարածքում, որտեղ տեսչության մասնագետները ստուգում են պարենամթերքով բեռնված ավտոմեքենաները և ուղեկցող փաստաթղթերը:
Ընդգծվում է, որ գերատեսչության տեսուչներն արդեն աշխատում են պաշտպանիչ արտահագուստով ու այլ պարագաներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







