Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 15-17 աստիճան։ Գիշերը կդիտվի 10-12 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-17 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 23-25 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-19 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 10-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 13 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ մինչև 2․9 մ/վրկ արագությամբ: