ՀՀ կառավարությունը երկարաձգել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական 11 անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության ժամկետը, որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 25-ի նիստում։
11 ընտանիք ևս 2 ամիս աջակցություն կստանա։ Ընտանիքին տրամադրվող ընդհանուր գումարը 6.6 մլն դրամ է։
2023-ի հոկտեմբերին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհետ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձի և 175 զինծառայողի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







