Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:23

Անձնական տվյալներին միջամտությունը կատարվում է բացառապես արտակարգ դրության շրջանակում․ Բադասյան

Անձնական տվյալներին միջամտությունը կատարվում է բացառապես արտակարգ դրության շրջանակում․ Բադասյան

ՀՀ ԱԺ-ն այսօր օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկում է  «Արտակարգ դրության  իրավական ռեժիմի մասին» և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցը: Ինչպես ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այն նախատեսում է միջամտություն մարդու անձնական տվյալներին համաճարակի կանխարգելումը կազմակերպելու նպատակով:

«Նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, կյանքի ու անձեռնմխելիության իրավունքներին, սա վերաբերում է բացառապես համաճարակի հիման վրա արտակարգ դրության ռեժիմին: Այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտություն անձնական տվյալներին, մասնավոր և ընտանեկան կյանքին, հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Այն միայն համաճարակին է վերաբերում, ավարտվում է արտակարգ դրությամբ ավարտմամբ, տեղեկությունները փոխանցվում են միայն պետության կողմից սահմանված մարմիններին»,- ներկայացրել է նա:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ, մասնավորապես, կատարվելու է հաճախորդի տեղորոշում, ֆիքսվելու են վերջինիս հեռախոսահամարի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը:

«Ուզում եմ շեշտել, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու», — նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ տեղեկատվության ապօրինի օգտագործումը հետապնդվում է օրենքով:

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը  հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված զանգերի ֆիքսումը, եթե մարդիկ իրենց տներում նստած են և շփումներ չեն ունենում այլ անձանց հետ։

«Գիտեք, որ 14-օրվա ժամկետը ռիսկային է վարակակրի հետ շփումը հետևանքներ առաջացնելու համար։ Այդ ինֆորմացիան լոկացիայի հետ մեկտեղ անհրաժեշտ է հասկանալու համար, թե վարակված անձը ում հետ է կոնտակտ ունեցել։ Տարբեր օպերատորների տեղեկատվությունն է մի տեղ հավաքվում և մի օպերատորից մյուսին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար», — ասաց նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+