Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հեռավար կրթության հնարավորություններին և երեխաներին ու նրանց ծնողներին կոչով դիմել։
«Սիրելի՛ երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է և այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով»,- գրել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով:
«Բաց մի թողեք և ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»,- գրել է Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







