Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյբուքյան էջում անդրադարձել է հայազգի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթին։
«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից», — գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ սա ծանր հարված է ֆրանսահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային:
«Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս», — գրել է վարչապետ Փաշինյանը։
Նշենք, որ Դևեջյանը մարտի 26-ին հայտնել էր, որ իր մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել․ այս մասին գրված էր քաղաքական գործչի թվիթերյան միկրոբլոգում:
Je suis touché par l'épidémie, donc à même de témoigner directement du travail exceptionnel des médecins et de tous les personnels soignants. Fatigué mais stabilisé grâce à eux, je remonte la pente et leur adresse un très grand merci pour leur aide constante à tous les malades.
— Patrick Devedjian (@DevedjianP) March 26, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







