Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 11-ին սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավաարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ:
Երևանում ապրիլի 11-ին սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 12-14 աստիճան։ Գիշերը կդիտվի 10-12 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-17 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 11-ին կանխատեսվում է ամպամած եղանակ և անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 9 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ 3.2 մ/վրկ արագությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







