Հայաստանի տարածքում մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Երևանում սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան, երեկոյան սպասվում է 14-16 աստիճան տաքություն, գիշերը ջերմաստիճանը կլինի 4-6 աստիճան։
Արցախում մարտի 31-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18 աստիճան Ցելսիուս, գիշերը՝ մինչև 10 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ 3,5 մ/վրկ արագությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







