Հայաստանում մարտի 29-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևանում ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 15-17, երեկոյան՝ 11-13 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12, նախալեռնային շրջաններում՝ 13-15 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան, Տավուշի մարզում՝ 18-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 8-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-18 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կդիտվի 17-18 աստիճան տաքություն։





































