Հայաստանի տարածքում մարտի 22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 10-12 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 6-8 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-10 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 11-14 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-10 աստիճան, հովտային շրջաններում՝ 12-15 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 22-ին կանխատեսվում է մառախլապատ եղանակ, հնարավոր է թեթև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճան Ցելսիուս, գիշերն սպասվում է 7 աստիճան: Քամին արևելյան է՝ 2,7 մ/վրկ արագությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







