Հայաստանի մարզերի զգալի մասում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Տեղումներն առանձին վայրերում կլինեն ինտենսիվ: Քամին հարավային է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-5 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 2-7 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-10 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 1-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 20-ին կանխատեսվում է ձյունախառն անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճան Ցելսիուս, գիշերն սպասվում է 5-7 աստիճան: Քամին հյուսիս-արևելյան է՝ 1,3 մ/վրկ արագությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







