Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հաստատեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ երկու ամսական երեխայի և նրա մայրիկի մոտ կորոնավիրուսով վարակի դեպք է արձանագրվել:
Արսեն Թորոսյանը նշեց, որ երեկ երբ լրագրողներն իրեն հարց էին տալիս, դեռ իրեն չէին հասցրել զեկուցել այդ դեպքի մասին:
«Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել և այս պահին սիպտոմներ չունի, երկուսն էլ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ են»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ միաժամանակ, հավելելով, որ ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու համար:
Նախարարը նաև հույս հայտնեց, որ նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







