Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:43

Ռուբեն Վարդանյանը պատմել է կորոնավիրուսի համավարակի հետևանքների մասին

Ռուբեն Վարդանյանը պատմել է կորոնավիրուսի համավարակի հետևանքների մասին
Предприниматель Рубен Варданян на конференции в Беверли-Хиллз, Калифорния, 2 мая 2011 года. REUTERS/Fred Prouser

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը կհանգեցնի արմատական փոփոխությունների մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Նման կարծիք է հայտնել «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր, ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակը հանգեցնելու է  տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութաբանական, վարքագծային հետևանքների։

«Այս ճգնաժամը նոր ճգնաժամեր բացելու խթան է, որոնք, ցավոք, դժվար կլինի կանգնեցնել»,- ասել է Վարդանյանը:
Նա նշել է, որ այն ձևաչափը, որում մարդիկ ապրել են մինչև կորոնավիրուսի սկիզբը, այլևս չի վերադառնա։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ բոլորը կնստեն վառարանի մոտ և գրքեր կկարդան լույսի տակ։ Սակայն մարդիկ կհասկանան ընտանիքի կարևորությունը՝ որպես հենակետ:

«Եվ մենք կտեսնենք մեծ քաղաքներից դեպի փոքր քաղաքներ հետադարձ՝ միգրացիա», — մեջբերում է գործարարի խոսքը պարբերականը։ Վարդանյանը նաև կարծիք է հայտնել, որ ճգնաժամը կստիպի շատ տարբեր էլիտաների շփվել միմյանց հետ, այլ ոչ թե ապրել պետական պաշտոնյաների կամ գործարարների առանձին թունելներում: Գործարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում պետք է աջակցել մարդկանց հսկայական զանգվածին, որոնք աշխատում են ոչ մեծ ընկերություններում, որոնք «վաղը պարզապես կդադարեն գոյություն ունենալ»:

Դա անհրաժեշտ է, որպեսզի կանխենք զանգվածային գործազրկությունը՝  նման նրան, ինչ եղել է 1930-ական թվականներին ԱՄՆ-ում.

«Հիմա պետք է փրկել հարյուր հազարավոր մանր ընկերությունների։ Փրկության միակ տարբերակը պարզապես հարկային արտոնություններ տալը կամ վարկերի մարման հետաձգումը չէ։ Ամենակարևորը՝ պետք է շարունակել պատվիրել բոլոր այդ ծառայությունները, որպեսզի մարդիկ շարունակեն թողարկել այդ արտադրանքը, այդ ծառայությունները: Պետությունը ստիպված կլինի դառնալ մեծ հաճախորդ, որը պարտավոր կլինի պահպանել շատ ապրանքների պահանջարկը»,- ասել է Վարդանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+