Մարտի 12-ին Հայաստանի շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 12-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 12-14, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան, Տավուշի մարզում՝ 10-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 13-16 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում` 8-12 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 12-ին սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 3-8, գիշերը՝ 2-6 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







