Մարտի 7-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ: Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 9-11, երեկոյան՝ 5-7 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-5, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 4-8, Տավուշի մարզում՝ 6-10 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 2-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 5-10 աստիճան տաքություն։
Արարատի մարզում, ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, ցերեկը կանխատեսվում է 10-14 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-11 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18, նախալեռնային շրջաններում՝ 9-14 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







