• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 17:05
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Երևանն ինֆարկտի է հասել, խեղդվում է»․ ճարտարապետը՝ Կոնդի վերակառուցման և Երևանի դիմագծի մասին

Հասարակություն,
06 Մարտ 2024 20:05
ShareShareShare
telegram

Քաղաքային իշխանությունների՝ Կոնդի վերակառուցման որոշման մասին Armenia Today-ը զրուցել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի հետ։

- Կոնդ թաղամասի վերակառուցման մասին է հայտարարվել։ Ի՞նչ կարծիք ունեք որոշման մասին, և վերակառուցումն ինչպե՞ս կանդրադառնա քաղաքի վրա։ 

- Կոնդին որպես առանձին միավորի չես կարող նայել։ Ենթադրենք՝ հետիոտն տուրիստը եկավ, որտեղի՞ց պիտի մոտենա, ո՞նց պետք է մոտենա: Կոնդի հետ կապված միշտ խնդիրներ են եղել, այն շատ խիտ բնակեցված է, դրա հետ մեկտեղ՝ նրա ֆիզիկական վիճակը բավականին վատ է։

Եթե սա պետք է դառնա տուրիստական միջավայր, ուրեմն պետք է շատ լավ չափագրություն, լավ ուսումնասիրություն արվի, որովհետև բոլոր շենքերը, վստահ եմ, վատ վիճակում են։ Այդ շենքերը պետք է գնահատվեն, որովհետև այնտեղ և՛ լուրջ, և՛ անպետք բաներ կան, որոնք պետք է վերանան, իրենց տեղն այլ բան լինի, բայց այն ոճով, որը կա։

Թաղամասի վերակառուցման համար նաև մեծ գումարներ են հարկավոր, և ես կարծում եմ, որ այսօր դրա ժամանակը չէ, որովհետև այդ գումարները հիմա պետք են Հայաստանին այլ նպատակների համար։ Ես այս ամենի մեջ նաև գովազդ եմ տեսնում, քաղաքականություն, ուրիշ ոչ մի մոտեցում։

Կոնդի խնդիրը միշտ է եղել. խորհրդային ժամանակներից բոլոր քաղաքապետերը դա շեշտադրել են: Նրանք ցանկացել են վերակառուցել, մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել: Բայց արդյունք չկար: Ենթադրենք՝ այն դարձավ պետական շինարարության տարածք, նրա բնակիչներին պետք է տեղավորել: Բացի դրանից, պետք է լուրջ թիմ աշխատի Կոնդը չափագրելու, 3D մոդելներ ստեղծելու և հետագա ձևաչափը կազմակերպելու համար: Նաև շատ մեծ կառուցապատում է պահանջում: Կոնդը շատ ծանր թեմա է։ 

- Կոնդի վերակառուցումն առանց կոլորիտը խաթարելու ինչպե՞ս եք պատկերացնում, դա հնարավո՞ր է։

- Հնարավոր չէ։ Այնտեղ արդեն տեղեր կան, որ մարդ ընդհանրապես չի կարողանում անցնել, նաև կոմունիկացիոն խնդիրներ կան, հակահրդեհային, էվակուացիոն, որոնք ունեն իրենց նորմերը, կարգավիճակը, և այդ բոլորը պետք է հարմարեցնել այսօրվան, որոշ բաներ պետք է քանդվեն: Կոնդում կորչում ես, ինչպես Բրազիլիայում: Եվ որպեսզի այն դառնա իսկապես տուրիստական միջավայր, պետք է շատ լուրջ աշխատանք կատարվի։ Շատ ավելի լուրջ, քան մյուս բոլոր օբյեկտներում։ 

- Կկարողանա՞նք մեր ունեցած միջոցներով և՛ բարեկարգել Կոնդը, և՛ պահպանել տեղի միջավայրը։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք։

- Ի՞նչ կարող ենք սպասել։ Պետք է վերլուծել, տեսնել, թե ովքեր են ճարտարապետները, կազմակերպիչները, ովքեր են մասնակցելու, նոր դրանից հետո ասել, թե ինչ կարող ենք սպասել։ Կոնդի մրցույթների հիմնական նպատակը ոչ թե նախագծեր ստանալն է, այլ կոնցեպցիան: Բայց դրանից հետո այն չձևավորվեց: Դրանից հետո այսօրվա իշխանությունները, ճարտարապետական աշխարհը չեն կարող ասել, թե ինչ են պատկերացնում: Ճարտարապետը, նախքան աշխատանքն սկսելը, պետք է գոնե մտքում առաջադրանք ունենա, պետք է հասկանալ, թե ինչ ենք ուզում Կոնդից: Դրա համար մեծ աշխատանք է պետք, ծավալուն, լուրջ աշխատանք: Կոնդում լուրջ ներդրումներ պետք է արվեն, որոնց արդյունքը կստանանք տասնամյակներ, հարյուրամյակներ հետո՝  զբոսաշրջիկների միջոցով: Կոնդը պետք է ոչ թե մասնավորը վերակառուցի, այլ պետությունը, իսկ պետությունը չունի այդ փողերը։

- Իսկ դուք ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Կոնդը:

- Անձամբ ես որպես տուրիստական վայր եմ տեսնում, իսկ տուրիստը չի գալու ժամանակակից շենքեր տեսնելու համար, ուստի մենք բավականին հետ ենք, այլ երկրներում շատ ավելի շքեղ ու շշմեցուցիչ շենքեր կան: Իսկ այստեղ կառուցվող շենքերը հիմնականում բնակելի են, որովհետև բնակելիի գումարն արագ է հետ գալիս: Զբոսաշրջիկներն այստեղ ուզում են տեսնել հին դռներ, սալահատակ փողոցներ, որ երևա 1750թ. կամ 1820թ. հնությունները: Դրա համար պետք է ճիշտ ծրագիր կազմել, կառավարությունը, քաղաքապետարանը ճիշտ քայլեր պետք է անեն:

- Երևանն այսօր ունի՞ դիմագիծ։

- Հիմա չունի։ Դիմագիծ ուներ 60-70-ական թվականներին, Սովետական Միության քանդվելուց հետո, վերջին տարիներին արդեն դիմագիծն աղավաղվեց։ Չնայած այդ ժամանակ սկսեցին կառուցվել որոշ ժամանակակից շենքեր՝ «Ռոսիա» կինոթատրոնը, Երիտասարդական պալատը, որոնք սիմվոլներ դարձան։ Հետո վերցրեցին դրանց հերն էլ անիծեցին։ Օրինակ՝ «Ռոսիա» կինոթատրոնը շատ խղճուկ վիճակում է, ամոթ է, որ այդպիսի օբյեկտ կա Երևանի կենտրոնում, կինոթատրոնը ճչում-գոռում է, ասում է՝ փրկեք ինձ, բայց չգիտեմ, թե ինչպես փրկենք ու ով պետք է փրկի: Հետո եղավ մրցակցություն, թե ով ավելի բարձր շենք կկառուցի, ով ավելի շատ իրար նման շենքեր կկառուցի։ Հիմա նայում ես՝ մի քանի ձեռագիր ես տեսնում. ծուռումուռ պատուհաններ՝ սպիտակը սևի հետ, ասես մի հոգի է անում, ճարտարապետական ոչ մի մոտեցում չկա:

- Ձեզ  դուր չի՞ գալիս Երևանի ներկայիս տեսքը։ Ի՞նչ կուզեիք, որ լիներ այսօր։

- Արդեն Թամանյանն էր սկսել հին Երևանի վրա կառուցել։ Նա շատ հեղափոխական ձևով մոտեցավ, որ Երևանը պետք է լինի ժամանակակից քաղաք՝ տուֆից, լայն փողոցներով։ Երևանը նախագծվեց 150 հազար բնակչի համար, բայց 150-ը դարձավ մեկ միլիոն։ Երևանը խեղդվում է: Խեղդվում է ճանապարհների, մեքենաների խնդիրներով: Մեքենաների թվի ավելանալուն զուգահեռ՝ պետք է մտածեին տեղավորելու, ճանապարհների կարգավորման մասին: Քաղաքում առևտրային կենտրոններից, բնակելի շենքերից բացի պետք է որոշված լիներ վերգետնյա ավտոկայանատեղիների հարցը: Հիմա չգիտեն՝ ինչ անեն:

Գետնի տակ լամբողջությամբ կոմունիկացիա է, գետնի վրա հնարավոր չէ: Դրա համար ինֆարկտի է հասել Երևանը։ Ճանապարհները, կոմունիկացիաները երակներն են, իսկ եթե երակները սեղմվում, փակվում են, քաղաքը ինֆարկտի է հասնում: Պայմանականորեն եթե ես լինեի քաղաքապետ, միանգամից կկոնսերվացնեի քաղաքը և կմտածեի նոր բնակելի վայր կառուցելու մասին: Այլ տարբերակ չեմ տեսնում: Սխալ ճանապարհով ենք գնացել, քաղաքի զարգացումը գիտական ճանապարհով չի գնացել, լուրջ կառուցապատում է ընթանում, բայց գլխավոր հակատագիծ չկա, կոնցեպտ չկա: Ամեն մեկը դարձել է շինարար, ամեն մեկը դարձել է ճարտարապետ: Այս երկրում բոլորը՝ ատամնաբույժից մինչև տնտեսագետ, ճարտարապետ են: Դրա հիմնական պատճառն այն է, որ ճարտարապետներն իրենց տեղում չեն, չկա մասնագիտական մոտեցում, կա միայն գումար աշխատելու գործընթաց:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասել էր, որ Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք +15% սկզբունքով։

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին ամփոփվել էին առաջին փուլի արդյունքները, և երկրորդ փուլ էր անցել ամենաբարձր միավոր հավաքած 7 աշխատանք: Առաջիկայում կհայտարարվի Կոնդ թաղամասի վերակառուցման միջազգային մրցույթի երկրորդ փուլի մասին, որը կտևի մոտ 6 ամիս։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։  

Հարցազրույցը՝ Էմմա Հովսեփյանի

 

telegram
Tags: ԵրևանկոնդԿոնդի վերակառուցումճարտարապետՄութաֆյան

Հարակից հրապարակումներ

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար,...

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ «Հայաստանի...

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

Load More
Xosum
  • Լուրեր
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Read moreDetails
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Ներքաղաքական

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնել է դաշինքի ներկայացուցիչ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ