Կորոնավիրուսով հիվանդ այն անձինք, ովքեր իրենց լավ են զգում և փաստացի բուժում չեն ստանում, հիվանդանոցներից կտեղափոխվեն հյուրանոցներ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում ձեռք կբերվի պայմանավորվածություն և կբանակցենք հյուրանոցների հետ։ Այդ քայլով կլուծվի և՛ հիվանդասենյակների սղության խնդիրը, և՛ որոշակի աջակցություն կլինի հյուրանոցային բիզնեսին»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ այսօր առավոտյան Տիգարն Ավինյանի և Արսեն Թորոսյանի մասնակցությամբ քննարկում են ունեցել և որոշել թեթև դեպքերին, որոնք, ըստ էության մեծամասնություն են, տեղավորել հիվանդանոցում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները։
Վարչապետը նշեց, որ հյուրանոցների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որոշակի գնի շուրջ են պայմանավորվում, և կաշխատի այդ ենթակառուցվածքը՝ նաև սննդի մատակարարումն իրականացնելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







