Մարտի 25-ի դրությամբ Երևանում ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով մարզերում ուղևորահոսքի կրճատման պատկերին՝ Ավինյանը նշեց, որ մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում։
«Եվս մեկ անգամ պետք է խնդրեմ մեր բոլոր քաղաքացիներին՝ խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներն, որովհետև դրանք արվում են միայն առողջապահական նպատակներով», — ասաց Ավինյանը։
Փոխվարչապետը նաև նշեց, որ եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա հենց նշված 7-օրյա ժամկետում կիրականացվի տեղաշարժվի սահմանափակումները, և անհրաժեշտություն չի լինի քաղաքացիներից ավելի օրեր խնդրել, որպեսզի սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն և գործունեության տեսակները սահմանափակ մնան։
Հիշեցնենք՝ մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24–ի ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







