Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:47

Գազատարի վթարի հետևանքով Էրեբունի վարչական շրջանի որոշ փողոցների գազամատակարարումը դադարեցվել է

Գազատարի վթարի հետևանքով Էրեբունի վարչական շրջանի որոշ փողոցների գազամատակարարումը դադարեցվել է

Գազատարի վթարի հետևանքով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի որոշ փողոցների  գազամատակարարումը դադարեցվել է, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Ընկերությունը մանրամասնում է, որ ֆորսմաժորային իրավիճակի պատճառով փետրվարի 5-ին՝ ժամը 11:45-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 28-րդ, 30-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ փողոցների (մասնակի), 31-րդ, 25-րդ, 27-րդ, 29-րդ փողոցների առանձնատների, Էրեբունի փողոցի թիվ 26, 28, 30, 32, 34 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Նաև վստահեցնում են, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Նոր Արեշում պայթյունի փլատակներից դուրս էր բերվել 2 քաղաքացու դի:

Պայթյունից տուժած 2 քաղաքացի հոսպիտալացվել էր, հայտնել էր Առողջապահության նախարարությունը։ Հրապարակման համաձայն՝ այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդած տվյալներով՝ փլատակներից դուրս բերված քաղաքացիներն են Ռ․ Ն․-ն (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ն (ծնված 1994 թ․)։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, հայտնել էր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Փետրվարի 5-ին  Նոր արեշի 34-րդ  փողոցում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով երկու բնակելի տուն էր փլուզվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+