Հանրապետության հյուսիսային շրջաններում մարտի 25-ին սպասվում է կարճատև ամպրոպ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանրապետության տարածքում մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում և 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 25-ին, 28-29-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







