Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` հունվարի 24-ին հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է ձյուն, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Հունվարի 24-ին, 27-ին հանրապետության ամբողջ տարածքում, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 24-27-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:
Երևանում հունվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







