Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հունվարի 22-ին սպասվում են տեղումներ։
Մարզերում հունվարի 21-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 21-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 18-21-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 19-22-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







