Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ի գիշերը հնարավոր են տեղումներ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հունվարի 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, հունվարի 15-18-ը և՛գիշերային, և՛ ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







