Երևանում հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-ին և 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, հունվարի 9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ, 10-ին, 12-ին և 13-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կնվազի 5-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







