Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:59

«Իզվեստիա»-ն անդրադարձել է Սուրբ Ծննդյան տոներին Հայաստանի բնակիչների խոհարարական ավանդույթներին

«Իզվեստիա»-ն անդրադարձել է Սուրբ Ծննդյան տոներին Հայաստանի բնակիչների խոհարարական ավանդույթներին

Իզվեստիայում տպագրված «Աշխարհի շուրջ. ինչ են ուտում Սուրբ Ծննդին աշխարհի տարբեր երկրներում» հոդվածի հեղինակ Գեորգի Կեսոյանը խոսել է Սուրբ Ծննդյան տոներին Հայաստանի բնակիչների խոհարարական ավանդույթների մասին։

Մոսկվայի Gayane’s ռեստորանի հիմնադիր, Երևանի Accent by Gayane Breiova ռեստորանի շեֆ-խոհարար Գայանե Բրեյովան անվանել է հայկական ավանդական ամանորյա ուտեստները՝ ձուկ և բրինձ, պատրաստված չամիչով, չրերով և ընկույզով։ Բրեյովան բացատրել է, որ բրինձը խորհրդանշում է ողջ մարդկությունը, իսկ չամիչը՝ ընտրյալներին: «Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի իր պատրաստման բաղադրատոմսը»,- ավելացրել է նա:

«Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի գլխավոր խոհարար Ավետիք Իսախանյանը «Իզվեստիային» ասել է, որ հայկական Սուրբ Ծննդյան սեղանի հիմնական ուտեստը տարեհացն է․ մեծ քաղցր հաց՝ ցորենի ալյուրով, ջրով կամ կաթով, մեղրով, ընկույզով և չրերով։ «Այն թխում էին լոբու հատիկի, կոճակի կամ մետաղադրամի հետ, հետո կտրում էին ըստ տան անդամների թվի։ Ոմանք այն բաժանում էին 12 մասի և դրանցով գուշակում, թե որ ամսից կսկսվի տարվա առատությունը կամ բարեհաջողությունը։ Համարվում էր, որ ով հացի մեջ թաքցրած նշանը գտնի, ողջ տարվա ընթացքում հաջողություն կունենա»,- բացատրել է նա։

Փորձագետի խոսքով՝ 1990-ականներից հետո հայկական Ամանորի և Սուրբ Ծննդյան սեղանները մի փոքր փոխվել են. շատերը սկսել են պատրաստել ավանդական շիշ քյաբաբ, խոզի բուդ, տավարի մսով նրբաբլիթ, խաղողի տերևներով տոլմա, կաղամբով տոլմա: «Այժմ մարդկանց ճաշակն այս առումով է՛լ ավելի է փոխվել, ինչպես հայտնի ուտեստների և խորտիկների մատուցման ձևերն են փոխվել, օրինակ՝ բացի տավարի մսից, սկսել են բլիթներ պատրաստել այլ միջուկներով։ Հայտնի են դարձել կիևյան կոտլետները, իշլի-քյուֆթան և հնդկահավը»,- նշեց Իսախանյանը։

Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին, ապա Հայաստանում ամենատարածված ավանդական աղանդերը գաթան է։ Երկրի յուրաքանչյուր տարածաշրջան այն յուրովի է դարձնում: Իջեւանում բարակ խմորով ու կարագով նազուկ են պատրաստում՝ քիչ քանակությամբ խորիզից պատրաստված քաղցր միջուկով։ Հանրաճանաչ է նաև չոր ընկույզից պատրաստված դելիկատեսը, որը պատված է թելով դոնդողանման զանգվածով։ Հայաստանում այն ​​սովորաբար անվանում են սուջուխ (երբեմն նաև շարոց), իսկ Ռուսաստանում հայտնի է որպես չուրչխելա։

Սուրբ Ծնունդը Հայաստանում նշվում է հունվարի 6-ին։ Այս ավանդույթը պահպանվել է հնագույն ժամանակներից և կապված չէ Գրիգորյան օրացույցին անցման հետ, որը Հայ Առաքելական եկեղեցին իրականացրել է 1923թ.։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+