Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 26-ի ցերեկը և 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







