Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:17

Թոփ 10 ամենագրավիչ քաղաքները հեռավար աշխատողների համար

Թոփ 10 ամենագրավիչ քաղաքները հեռավար աշխատողների համար

Հեռավար աշխատողների համար ամենագրավիչ քաղաքը Բարսելոնան է։ Բեռլինում գործող WorkMotion-ը վերլուծել է աշխարհի 85 քաղաքների տվյալները՝ պարզելու, թե որքան գրավիչ են դրանք հեռավար աշխատողների համար: Զեկույցի համաձայն՝ ցուցակում ընդգրկված քաղաքներից 100 միավոր ստացել է Բարսելոնան, մինչդեռ մյուս ինը երկրներն ունեցել են 90,3-ից 99,9 միավորներ: Հեռավար աշխատողների լավագույն 10 քաղաքները հետևյալն են՝ Բարսելոնա (Իսպանիա), Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ), Պրահա  (Չեխիա), Մադրիդ (Իսպանիա), Մելբուրն (Ավստրալիա), Ամստերդամ (Նիդեռլանդներ), Լիսաբոն (Պորտուգալիա), Սիդնեյ (Ավստրալիա), Գրան Կանարիա (Իսպանիա), Ռեյկյավիկ (Իսլանդիա)։

Զեկույցը ենթադրում է մինչև 12 ամիս կարճաժամկետ բնակություն երկրում՝ հեռավար աշխատանքի ընթացքում։ Քաղաքները գնահատվել են հետևյալ չափանիշներով՝ պահանջվող վիզայի տեսակը, հեռավար աշխատանքի ենթակառուցվածք, այցելուների փորձը, անվտանգություն, առողջապահության հասանելիություն, մուտք դեպի բնակարան, շարժունակություն, երջանկության ինդեքս, եկամտահարկի դրույքաչափը, սննդի և բնակարանի առկայություն։

«Հեռավար աշխատանքի համար հնարավոր վայրերը բացահայտելիս աշխատակիցները պետք է հաշվի առնեն մի շարք գործոններ՝ սկսած գործնականից մինչև նպատակային: Քիչ քաղաքներ կարող են առաջարկել դրանք բոլորը, բայց անհերքելի է, որ քաղաքները, որոնք օրենքներ են ընդունում հեռավար աշխատողներին ներգրավելու համար, շատ ավելի գրավիչ են դառնում, քան նրանք, որոնք չեն անում», — ասում է WorkMotion-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Կարսթեն Լեբտիգը:

Նա նաև պարզաբանել է, որ հետազոտության մեջ միայն մի քանի քաղաքներ են առաջարկել հեռավար աշխատողներին «թվային քոչվոր» վիզա, որը թույլ կտա նրանց շարունակել աշխատել երկրում:

«Քաղաքներում հեռակա աշխատողներից շատերին գրավում է տարբեր ապրելակերպը և կլիման: Բարսելոնայի, Դուբայի և Պրահայի ղեկավարները կարող են հպարտությամբ ասել, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել, և նրանց քաղաքները լավագույն վայրերն են հանգստի, ապրելու, խաղալու և աշխատելու համար»,- ասել է Լեբտիգը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+