Երևանում դեկտեմբերի 19-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև մառախուղ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնը։
Մարզերում դեկտեմբերի 19-21-ը, 22-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-ին, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ, դեկտեմբերի 23-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







