Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սպիտակի ոլորանները (միակողմանի), Դիլիջանի թունելը, Չիվա գյուղից Տիգրանաշենի ոլորաններ և Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ:
Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշենի ոլորանները (բուք է), Արագածոտն-Ծիլքար-Ապարան(բուք է), Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Սիսիան, Գորիս և Սարավան-Գորայք-«Զանգեր» (բուք է) ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







