Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։
«Հերթերը շատ են», «մոտ ապագայում ազատականացում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին
Ապրիլից մեկնարկել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 9-ին հայտնել էր, որ...