Երևանում դեկտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ, իսկ 14-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







