Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ինչպես նաև Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ- արևմտյան ՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-25-ը կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն էլ իրֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Մարտի 23-24-ին ունենք տաք օդի ևս մեկ ալիք։ Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







