Թուրք հաքերները կոտրել են կրթական krtadarak.am կայքը և այնտեղ տեղադրել Թուրքիայի դրոշի նկարը, հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Այսպես, տասնյակ հազարավոր երեխաներ հոդվածներ կարդալու և տնային վարժությունների փոխարեն երեկ և այսօր հայտնաբերել են թուրքական դրոշը»,-գրել Է Մարտիրոսյանը։
Նա հայտնել է, որ կայքում զետեղված են հոդվածներ, որոնք բացվում են հայկական դպրոցական դասագրքերում առկա QR կոդերով։ Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահին կայքը գտնվում է վերականգնման փուլում: