ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆբ-յան էջում հայտնել է, որ հեռավար կրթության հարթակի դասերը հավանել են նաև մեծահասակաները և աշակերտների հետ միասին վերականգնում են մոռացված գիտելիքը։ Նախարարը ներկայացրել է մարտի 20-ի դասացուցակը.
«Մարտի 20-ին՝ ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։
Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝
- Մայրենի (4-րդ դասարան)
Թեմաներ՝ Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք (հայկական ժողովրդական հեքիաթ), Լեոնարդո դա Վինչի — «Դեղձենին»,Անահիտ Պարսամյան — «Հրաշք վրձինը»
Ուսուցիչ՝ Դավիթ Գյուրջինյան - Պատմություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Կիլիկյան Հայաստան, պետության կայացում,
Կիլիկյան Հայաստան, Լևոն Մեծագործ, պետության զարգացում
Հայատառ գրատպության հիմնադրում - Ուսուցիչ՝ Զոհրաբ Գևորգյան
- Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Ինտերնետում ամեն ինչ պետք է ստուգել, Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգների մասին, Ի՞նչ անել, եթե ինտերնետում ծուղակն ես ընկել
Ուսուցիչ՝ Սամվել Մարտիրոսյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն՝
- 14։00 — Հայոց լեզու, թեմա՝ Բայ․ ձևաբայեր, դերբայներ (7-րդ դասարան)
- 14։30 — Հայ գրականություն, թեմա՝ Համո Սահյան (7-րդ դասարան)
- 15։00 — Հայոց լեզու, թեմա՝ Գոյականական անդամի լրացումներ․ բացահայտիչ (8-րդ դասարան)
- 15։30 — Հայ գրականություն, թեմա՝ Մեծարենց․ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը (8-րդ դասարան)»
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







