Մի քանի օր առաջ մենք ասում էինք, որ կորոնավիրուսից հետո կյանք կա, բայց հիմա ձևակեպումը փոխվել է և կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա։ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ գլոբալ իրավիճակը և վերլուծությունները հանգեցնում են մի մտքի, որ այս իրավիճակը կարող է շարունակվել մի քանի ամիս, և սա չի նշանակում, որ եթե իրավիճակը 6-7 ամիս տևեց, ոչ մեկ տանից դուրս չի գալու։
«Պետք է գտնենք ձևեր այդ ընթացքում ոչ միայն գոյատևելու, այլև ապրելու, աշխատելու, զարգանալու համար»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Հայաստանն ամենաքիչ խուճապ արձանագրած երկրներից է, այդ ամենի համար շնորհակալություն հայտնեց հանրությանն ու ժողովրդին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







