Բեռլինից Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթ կգործի 2024թ. մայիսի վերջից, տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։
Աղբյուրը հայտնում է, որ Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթերի ցանկում:
«Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը, անշուշտ, կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը»,- ասված է հաղորդագրությունում։
Դեսպանության տեղեկություններով՝ թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար հետևյալ հղումով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







