Հոկտեմբերի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է հոկտեմբերի 21-ին Երևանում, Արզումանյան փողոցում թիվ 18 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսի վրա կրակոց արձակողը, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը՝ կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Աշոտ Բ.-ն է, ով իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով կրակել և անզգուշությամբ վնասել է ավտոբուսի կողային ապակին՝ պատճառելով նյութական վնաս:
Աղբյուրի տեղեկություններով՝ երբ օպերները դուրս են եկել նրա հետքի վրա, վերջինս սկսել է ոստիկանների հետ խոսել ինչ-որ տարօրինակ բառերով և ասել է, որ ինքը հնդիկ է։
Հոկտեմբերի 21-ին հայտնել էինք, որ թիվ 18 երթուղու ավտոբուսը, որում եղել են ուղևորներ, ապակու վրա կրակոցի կամ քարի հարված է ստացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







