Հոկտեմբերի 21-ին Բուենոս Այրեսից հատուկ չվերթով Երևան է ուղարկվել հումանիտար օգնություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար, հայտնում են Արգետինայում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ թռիչքը կազմակերպել է Արգենտինայի Արտաքին հարբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







