Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-23-ին, 24-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 21-23-ին, 25-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Արցախում հոկտեմբերի 21-ին տեղումներ չեն սպասվում։ Ցերեկը կլինի +20-ից +23 աստիճան տաքություն, գիշերը՝ +8-ից +11։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







