FitsAir ավիաընկերությունն սկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Կոլոմբո-Երևան-Կոլոմբո ուղղությամբ, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Շրի Լանկայի «FitsAir ավիաընկերությունը հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ»,- ասվում է հայտարարությունում:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար ավիաընկերությունը հորդորում է կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







