ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 100.000 դրամ փոխանցել՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։ Այս մասին Թորոսյանը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
— Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։
— Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:
ԱՆ-ն խնդրում է փոխանցում կատարելուց առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։
«Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,- ասված է ԱՀ հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







