Երևանում սեպտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ին, հոկտեմբերի 1-3-ն առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում են տեղումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







