Երևանում այսօր, սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ,
հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում շրջանների զգալի մասում այսօր, սեպտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ին կնվազի 3-6, սեպտեմբերի 27-ին, 28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում են տեղումներ։