Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:31

Հարավային Կովկասում և հարակից երկրներում կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները մարտի 16-ի դրությամբ

Հարավային Կովկասում և հարակից երկրներում կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները մարտի 16-ի դրությամբ
Universities, schools, a number of museums, restaurants and cafes are closed due to coronavirus (COVID-19) concerns in Yerevan, Armenia

Մարտի 16-ի՝ ժամը 13։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներ կան Հարավային Կովկասի բոլոր երկրներում:

Հայաստան

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30-ի, որոնցից 1-ը՝ առողջացած:
Վարակվածների թվում` 1 երեխա:

Երկրում փակվել են ուսումնական հաստատությունները, թատրոնները, թանգարանները, գրադարանները, քաղաքացիական ծառայողները մասամբ անցնում են գործավարության հեռավոր ռեժիմի, փակվել են որոշ առևտրի կենտրոններ, ժամանցի որոշ վայրեր (ֆիթնես ակումբներ, սրճարաններ):

Հայաստանի կառավարությունը շուտով պատրաստելու է տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական հետևանքները կանխելու և մեղմելու ծրագիր:

Հայաստանը փակել է օդային և ցամաքային սահմանները Իրանի, Վրաստանի հետ, ինչպես նաև օդային սահմանը Իտալիայի հետ:

Վրաստան

Արձանագրվել է վարակի 33 դեպք, որից 2-ը առողջացել են, մահվան դեպք չի գրանցվել, կարանտինում գտնվում է 427 քաղաքացի, հսկողության տակ՝ 73-ը։

Վրաստանը որոշել է մարտի 16-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը զբոսաշրջիկների համար: Տեղափոխման արգելքի տակ չեն հայտնվի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք: Սահմանված միջոցները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա։

Մարտի 14-ից Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը 10 օրով  ևս դադարեցվել է:

Ադրբեջան

Վարակի 25 դեպք է գրանցվել, որից՝ 1 մահ, 6-ը՝ առողջացել են:

Որպես կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների մաս՝ Թուրքիայի հետ օդային երթևեկությունը մարտի 15-ից դադարեցվել է:

Ադրբեջանն իր քաղաքացիների վերադարձի համար կազմակերպում է չարտերային թռիչքներ:

Թուրքիա

Նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը Թուրքիայում հասավ 18-ի, որից 7-ը վերադարձել են Եվրոպա ուղևորություններից, 3-ը՝ ԱՄՆ-ից, մեկն էլ վերադարձել է դեպի Սաուդիա Արաբիա կատարած ուխտագնացությունից։

Թուրքական իշխանությունները երկրում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում  որոշում են կայացրել մարտի 20-ից ժամանակավորապես դադարեցնել ուղիղ չվերթները դեպի Վրաստան:

Իրան

Դեպքերի թիվը է 13983-ի, որից.
— բուժվել է 4.590 մարդ,
— գրանցվել է 724 մահվան դեպք:

Իրանին հարակից աշխարհագրական 11 երկիր փակել է ցամաքային և օդային սահմանները Իսլամական հանրապետության հետ, քանի որ վիրուսը շարունակում է տարածվել:

Իրանի յոթ հարևանները՝ Իրաքը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Հայաստանը և Ադրբեջանը, փակել են Իսլամական հանրապետություն հետ իրենց սահմանները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+