Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների թեստերի պատասխանը կրկին բացասական է։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առավոտյան վերադառնում եմ Երևան»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ, վարչապետը հայտնել էր, որ շփում է ունեցել Իտալիայից Մեղրի ժամանած քաղաքացու հետ, որը վարակված է եղել կորոնավիրուսով, և իրենք ամբողջ ընտանիքով թեստ են հանձնել։