ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նոր աշխատանքի է անցել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«UNESCO-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրի Ազուլեի կողմից նշանակվել եմ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, 4 տարի ժամկետով։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել այդ խորհրդում և շարունակել իմ համեստ ներդրումն ունենալ այն ոլորտում, որին հավատում և վստահում եմ»,- գրել է Անափիոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







