Օգոստոսի 21-24-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևան քաղաքում օգոստոսի 21-ին և 22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-24-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հայաստանի տարածքում օգոստոսի 21-24-ը, կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 21-ի ցերեկն սպասվում է +29-ից +32 աստիճան տաքություն։ Օգոստոսի 23-ին և 24-ին ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +34-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







